-
29.11.2013|
12:33
«Նոյեմբերի 29-ին և 30-ին հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, իսկ լեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքով, կառաջանա ձնածածկույթ, առանձին շրջաններում կլինի մառախուղ: Դեկտեմբերի մեկից տեղումները կդադարեն և մինչև ամսի չորսը կդիտվի առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 30-ի ցերեկը և դեկտեմբերի 1-ի գիշերը օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կնվազի 4-6 աստիճանով»,-այս մասին հաղորդել է ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ, աշխարհագրական գիտությունների թեկնածու Գագիկ Սուրենյանը:
-
29.11.2013|
11:57
Ընթացիկ տարին բավականին ուրախաբեր է հայ ծանրորդուհիների համար: Մի քանի ամիս առաջ էր, որ արու զավակ ունեցավ օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի բազմաթիվ առաջնությունների մրցանակակիր ու հաղթող Հռիփսիմե Խուրշուդյանը, ու ահա նրան նույնպիսի հարվածային արձագանքով պատասխանեց աշխարհի չեմպիոն, նույնպես բազմաթիվ մրցաշարերի հաղթող ու մրցանակակիր Նազիկ Ավդալյանը` ազգին նույնպես պարգևելով արու զավակ:
-
29.11.2013|
11:54
ՈՒԵՖԱ-ի գրասենյակում կայացել է 2014-2015 թթ. Եվրոպայի տասնինը տարեկանների առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը: Չորրորդ խմբում հայտնված Հայաստանի ընտրանու մրցակիցներն են լինելու Սլովակիայի, Հունգարիայի, Ադրբեջանի հավաքականները: Ընտրական մրցաշարն անցկացվելու է Հունգարիայում, հանդիպումները նշանակված են 2014-ի նոյեմբերի 10-ին, 12-ին, 15-ին:
-
29.11.2013|
11:53
Երեկ Անթալիայում կայացավ շախմատի աշխարհի թիմային առաջնության երրորդ տուրը: Մեր մրցակիցը Միացյալ Նահանգների ուժեղ ընտրանին էր: Զույգեր էին կազմել Լևոն Արոնյանն ու Հիկարու Նակամուրան, Սերգեյ Մովսիսյանն ու Գատա Կամսկին, Վլադիմիր Հակոբյանն ու Ալեքսանդր Օնիշչուկը, Գաբրիել Սարգսյանն ու Վարուժան Հակոբյանը:
-
29.11.2013|
11:52
Հավաքականի գլխավոր մարզչի փնտրտուքների մեջ Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին նոյեմբեր ամսին թեև հանդիպումներ չանցկացրեց, սակայն դա չխանգարեց առաջադիմելու ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում, որտեղ մենք արդեն երեսունչորսերորդ հորիզոնականում ենք:
-
29.11.2013|
11:50
Չեմպիոնների լիգայի խմբային հանդիպումների հինգերորդ տուրի խաղային երկրորդ օրն աչքի ընկավ բացառիկ արդյունավետությամբ` երեսունվեց գոլ ութ խաղում, ինչը նշանակում է միջինը չորսուկես գոլ: Ֆուտբոլասերի համար գոլային նման հրավառությունը կատարյալ ցնծություն է, հատկապես եթե այն արձանագրվում է ոչ իր երկրպագած թիմի դարպասում: Սակայն ֆուտբոլային երկրորդ օրվա հանդիպումների տեսությունը առժամանակ առկախենք, որովհետև նախօրեին ելույթ էր ունենում «մեր» «Բորուսիան»:
-
29.11.2013|
11:42
Հայաստանի գրողների և կոմպոզիտորների միությունների համագումարների շուրջ բարձրացված աղմուկը գրեթե մարել է: Ճարտարապետներն ու թատերական գործիչները նույնպես հրավիրեցին համագումար, անհամեմատ անաղմուկ, բարձրացնելով մայրաքաղաքում, մարզերում և հենց միություններում առկա խնդիրները: Տարեվերջին համագումար է հրավիրելու նաև նկարիչների միությունը: Նկարիչների միության նախագահ ԿԱՐԵՆ ԱՂԱՄՅԱՆԻ հետ մեր զրույցը սպասվող համագումարի, նկարիչների միության գործելաոճի, դրական և բացասական փոփոխությունների, նաև սպասվող նորությունների մասին է:
-
29.11.2013|
11:39
ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ նոյեմբերի 25-ին կդառնար 56 տարեկան: Այս տարելիցի առթիվ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեր ազգի նվիրյալ նահատակի հիշատակը ոգեկոչելու էին հավաքվել հայ մշակույթի ամենապայծառ դեմքերն ու Մոնթեի անմահությունն իրենց հոգում փայփայող հայ հասարակությունը:
-
29.11.2013|
11:28
Մեր պատվարժան պատմիչները պատմում են հուզախռով, որ Մամիկոնյան փառահեղ տոհմը շառավղվել է չինական Մամգուն ցեղից։ Չինաստանը մեզ համար Կոնֆուցիոսն է, Չինական մեծ պարիսպը, այնուհետև Մաոն և չինացիների օվկիանոսյան առատությունը։ Մաոն և մյուս խելահեղները, անշուշտ, պատահականություն են Չինմաչին կայսերապետության կյանքում։
-
29.11.2013|
11:19
«Իրատես de facto»-ի հյուրն է կինոբեմադրիչ, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ՎԻԳԵՆ ՉԱԼԴՐԱՆՅԱՆԸ: